Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնությունները. Նեթանյահու |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելն ու ԱՄՆ-ն լի են վճռականությամբ՝ խոչընդոտելու Իրանի միջուկային հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա «ագրեսիային»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո:

«Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնում իրանական սպառնալիքին հակազդելու հարցում», – ասել է նա:

Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ համաձայն է Բենյամին Նեթանյահուի հետ, որ Իրանը «տարածաշրջանում անկայունության միակ աղբյուրն է»:

Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ «միջուկային Իրան չի կարող լինել»: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման հետևում, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, «ինչը սպառնում է միլիոնավոր մարդկանց խաղաղությանն ու կայունությանը, ովքեր այս տարածաշրջանն իրենց տունն են անվանում, կանգնած է Իրանը»:

Իսրայելի վարչապետն իր հերթին ասել է, որ Իրանից զատ, քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը:

Լուսանկարը՝ Էվելին Հոքշտեյն / POOL / AFP

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով