Քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 14-ին ընդունել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները, վաճառքի խթանման ուղղությամբ անելիքները, ռենովացիոն ծրագրերի գոտում հնարավոր նոր ֆինանսավորման գործիքների կիրառման հնարավորությունները։

Մտքեր են փոխանակվել կառուցապատման գործունեության օրենքի ընդունման անհրաժեշտության, կառուցապատողների գործունեության կանոնակարգման հիմնավորումների, ռեյտինգավորման ընթացակարգերի ներդրման անհրաժեշտության շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն-Կառուցապատողների ասոցիացիա-Շինարարների միություն եռակողմ համագործակցության հուշագրի ստորագրմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատման միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները անցկացնել պարբերաբար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով