Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի վարչապետը շեշտել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Կողմերը նշել են, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Ընդգծվել է այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վրաստան կատարած այցի առանձնահատուկ նշանակությունը։ 

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը շեշտել են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով