Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի բնորոշմամբ՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի` X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ»,-նշել է Ֆրանսիայի դեսպանը։

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին` մարզում բնակություն հաստատած արցախահայերի շուրջ իրավիճակի մասին մտքերի փոխանակության համար։ 

«Շնորհակալություն Արմավիրի մարզպետ պարոն Արգիշտի Մեխակյանին ու նրա թիմին` Ֆրանսիայի տեղական իշխանությունների պատվիրակության հետ մարզում հաստատված 10․000 փախստականների իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով