Լավրովը և Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ,  ընդգծել միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար՝  հիմնված երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի սկզբունքների վրա։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով