ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած  այցից հետո շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության կողմից ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին հավանություն տալը ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկն է:  

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ 

Զախարովային լրագրողները նաև հիշեցրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը կընդունվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

Մարիա Զախարովան նախ նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է եղել իրականության, տնտեսության, օրենքների և դրանց ըմբռնման վրա։ 

«Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Դա հարցի էության պարզաբանումն էր»,- ասել է Զախարովան։

Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով