Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում՝ Բոլու բնակավայրի մոտ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ավելի քան 50-ը այրվածքներ են ստացել։

Քարթալքայայի հյուրանոցում 238 մարդ է եղել, շատերն ստիպված են եղել ցած նետվել պատուհաններից։ AP-ի փոխանցմամբ՝ կրակը բռնկվել է գիշերը 3:30-ի սահմաններում 12 հարկ ունեցող հյուրանոցային համալիրի ռեստորանային հատվածում։

Հրդեհի բռնկման պատճառները հետաքննվում են: Այս գործով կալանավորվել է 4 հոգի, նրանց թվում՝ հյուրանոցային համալիրի սեփականատերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով