Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ |tert.am|

tert.am: Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 80-ը վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հրթիռակոծության հետևանքով։

Այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ  նախատեսվածի, ուժի մեջ է  մտնելու հունվարի 19-ի առավոտյան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով