Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել հրադադարին Գազայի հատվածում |news.am|

news.am: Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարի համաձայնագրին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը անվտանգության կաբինետն աջակցություն է հայտնել այդ գործարքին։ Այս մասին հայտնել է Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ կողմ է քվեարկել 24, դեմ՝ ութ նախարար։

Հայտարարությունում նշվել է նաև, որ գործարքն ուժի մեջ կմտնի կիրակի օրը, երբ ազատ արձակվեն իսրայելցի առաջին երեք պատանդները: Գործարքի առաջին՝ 42-օրյա փուլում պետք է ազատ արձակվի 33 պատանդ։

Այժմ, երբ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել գործարքին, ընդդիմադիրները կարող են դիմել արդարադատության բարձր դատարան՝ ընդդեմ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման: Նշվում է, որ դատարանը դժվար թե միջամտի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով