Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով