Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել:

Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով