Սնոուդենը Բրիտանիայում Ասանժի ձերբակալումն անվանել է «մամուլի ազատության սեւ օր» |news.am|

news.am: Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը, որը գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում 2012 թվականից, անվանել է «մամուլի ազատության սեւ օր», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կադրերը, թե ինչպես է Էկվադորի դեսպանը հրավիրում Մեծ Բրիտանիայի գաղտնի ոստիկանությանը դեսպանություն, որպեսզի դուրս բերի մրցանակ ստացած նյութերը հրապարակողին (դուր է գալիս դա ձեզ, թե ոչ) դեսպանության շենքից, կհայտնվեն պատմության դասագրքերում։ Ասանժին քննադատողները կարող են ուրախանալ, բայց դա սեւ պահ է մամուլի ազատության համար»,- գրել է Սնոուդենն իր Twitter-ում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Էկվադորը որոշել է մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրել միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումների պատճառով։ Լոնդոնի ոստիկանությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Ասանժը ձերբակալվել է Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի 2012 թվականի հունիսի 29-ի օրդերով, դատարան չներկայանալու համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով