ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր ԱԺ-ում ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ։
«Դա մեկ տեղ չէր, երկու տեղ չէր, և դա ապացույց էր, որ այդ ենթակառուցվածքների ակնհայտ թիրախավորում կա, բայց փորձել ենք և մենք և մեր ամապատասխան ոլորտի գործընկերները դրանց արագ արձագանքել։ Դրանից ամենհրատապը, իհարկե, էլեկտրականության և գազամատակարաման վերականգնումներն է եղել, որոնք հնարավորինս արագ արվել են։ Եվ պետք է ՀԷՑ-ի և ԲԷՑ-ի գործընկերներին շնորհակալություն հայտնենք։
Մենք խնդիր ենք ունեցել Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական ցանցի հետ, որտեղ վերականգնման հնարավորություն չկար, որովհետև հակառակորդը կրակում էր վերականգնող աշխատակազմի կամ խմբի ուղղությամբ և 10-12 ժամ խնդիր ունենալու դեպքում նույնպես հաջողվեց դա վերականգնել։ Մնացած բոլոր վերականգնումները ընթացքում իրականացվել են։ Եղել են դեպքեր, երբ մենք ստիպված ենք անվտանգությունից ելնելով մի շարք աշխատանքներ դադարեցնել, այդ թվում՝ նաև ճանապարհաշինարարական ոլորտի, բայց ի պատիվ մեր շինարարների հետագայում սկսել ենք այդ աշխատանքները և կարծում եմ՝ կարճատև դադարն ու խնդիրները պատճառ չեն հանդիսանա, որ մեր ծրագրերը կյանքի չկոչենք։ Հիմա բնականոն հունով ընթանում են և Կառավարության նպատակները, որ դրվել ենք, դրանք կյանքի կկոչվեն, կիրականացվեն»,- ասաց Սանոսյանը։