Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին:

«Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ:

Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով