Թեհրանի բանտում հրդեհի հետևանքով 4 մարդ զոհվել է, 61-ը՝ վնասվածքներ ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Շաբաթ գիշերը Թեհրանի «Էվին» բանտում հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 61-ը մարմնական վնասվածքներ է ստացել, հաղորդում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը:

Արդարադատության մարմինների փոխանցմամբ՝ հրդեհը հաջորդել է բանտի արտադրամասում որոշ բանտարկյալների միջև ընդհարմանը, որը դադարեցնելու համար միջամտել են անվտանգության և առողջապահական ծառայությունների աշխատակիցները: Նրանց օգնությամբ 70 բանտարկյալներ անվտանգ վայր են տեղափոխվել:

Տուժածներից 51-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, 10-ը հոսպիտալացվել են:

Միջադեպի ընթացքում որոշ բանտարկյալներ փախուստի անհաջող փորձ են կատարել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով