Արտահոս է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային |armenpress.am|

armenpress.am: Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում:

«Դա գիծ է, որով նավթ է ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված է, երկրորդ գիծն աշխատում է առանց փոփոխությունների»,-հաղորդել է ընկերությունը:

Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով