hetq.am: Իրանը հրապարակել է քրդուհի Մահսա Ամինիի մահվան պատճառների պաշտոնական բժշկական եզրակացությունը, որի մահվան հետևանքով երկրի ողջ տարածքում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր։ Ըստ իրանական կողմի՝ 22-ամյա Ամինին մահացել է ոչ թե հարվածներից, այլ ուղեղի քաղցկեղի հեռացման ժամանակ վիրահատական միջամտության պատճառով, որը նրան արվել էր 8 տարեկան հասակում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իրանի դատական բժշկական կազմակերպությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բժշկական եզրակացությունը հիմնված է պաթոլոգոանատոմիական հետազոտության, Ամինիի դիահերձման, ինչպես նաև՝ կնոջ ուղեղի և թոքերի լուսանկարների վրա, որն արվել է համակարգչային շերտագրության օգնությամբ։ Զուգահեռաբար, Ամինիի հայրը պնդում է, որ իր աղջիկն ունեցել է հիանալի առողջություն, մինչև Իրանի բարքերի ոստիկանության կողմից ձերբակալությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարի աղբյուրը՝ Euronews