Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. Չինաստանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Միջուկային պատերազմի սպառնալիքի ուռճացումը չի օգնի լիցքաթափել Ուկրաինայում իրավիճակը, այլ միայն կրակի վրա յուղ կլցնի»,- Չինաստանի ԱԳՆ-ի խոսքերն է մեջբերում  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չինաստանի իշխանությունները հակամարտության դիվանագիտական կարգավորման և կողմերի զսպվածության կոչ են արել։ Հակամարտության կողմերը պետք է շահագրգռված լինեն իրավիճակի ապաէսկալացմամբ, ընդգծել են Չինաստանի ԱԳՆ-ում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով