Թուրքիայում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել. նրանց թվում կան Հայաստանի քաղաքացիներ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել:

Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:  Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ:

Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով