2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կավարտվեն 2023թ. մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ առաջին, 32՝ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։
Այս մասին նշվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանում։
2022-2023 ուսումնական տարում աշնանային արձակուրդները կտրվեն.
- առաջին դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ,
- երկրորդ դասարանցիներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ,
- 3-12-րդ դասարանների սովորողներին՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ։