Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 439-ը կամ քաղաքացիների 9,48 տոկոսը:
Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 506-ը կամ 6,17 տոկոսը:
Եղեգիս խոշորացված համայնքը ներառում է 12 գյուղ, Արենի խոշորացված համայնքը՝ 9 գյուղ: