factor.am: Նյու Յորքում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Նշվում է , որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնացել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով եռակողմ հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի տանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
«Աստանայի ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպում ենք անցկացրել։ Շարունակում ենք դիվանագիտական ջանքերը բոլոր ոլորտներում՝Սիրիական ճգնաժամի մշտական քաղաքական կարգավորում գտնելու համար»,-գրել է Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։