tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող հեղուկ բնական գազի ծավալները։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Առաջիկայում մենք ցանկանում ենք ավելի շահավետ պայմաններով մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալները։ Մենք պատրաստ ենք համագործակցել ամերիկյան հեղուկ բնական գազի՝ տարածաշրջանի երկրներ մատակարարելու հարցում», – ասել է Էրդողանը։