tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, ինչը մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ իր ամենաբացահայտ հայտարարությունն է. գրում է Reuters-ը:
CBS 60 Minutes-ին տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն ժողովրդավարական ճանապարհով կառավարվող կղզին, որին հավակնում է Չինաստանը, պատասխանել է. «Այո, եթե իրականում աննախադեպ հարձակում լինի»:
Լրագրողն ԱՄՆ նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը՝ ամերիկացի տղամարդիկ և կանայք, կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո:
Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ», – ասել է նախագահը՝ ի պատասխան հարցին, թե ինչ պետք է իմանա Չինաստանի ղեկավարը Թայվանի հետ ԱՄՆ համագործակցության մասին: