Ադրբեջանական կողմը պնդում է, որ  32 հայ զինծառայողի դի է հանձնել Հայաստանին

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից  32 հայ զինծառայողների դիեր են այսօր հանձնվել Հայաստանին։

Ինչպես փոխանցում է trend.az-ը, այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական ​​հանձնաժողովը։

Հայկական կողմից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Արդբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Վերջին տվյալներով մեր հաստատված զոհերի թիվը 135 է, երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով