armtimes.com: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները:
Թվիթերի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքին, վերջինս գրել է.
«Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։