tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իշխանության 606 ներկայացուցչի դեմ։ Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։
«Այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդը կարևոր որոշում է ընդունել. պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի իշխող վերնախավին պատկանող 606 ֆիզիկական անձի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամի, Դաշնային խորհրդի 154 անդամի, Ռուսաստանի Պետդումայի 424 պատգամավորի դեմ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ տվյալ անձնաց նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք իրավական, դիվանագիտական ու քաղաքական միջոցներ։