news.am: Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը։ Ինչպես փոխանցում է Գազետան, այս մասին հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, եւ հիմք ստեղծվի պայմանավորվածությունների համար, որոնք կարող են ամրագրվել ամենաբարձր մակարդակով։ Այս մասին դեռ խոսակցություն չկա»,-ասել է նա։