«Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքներին կտրվի 3 մլն դրամ, վիրավորներին՝ 150-300 հազար դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝

1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,

• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։

2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով