Մոտ 140 ատրակցիոն փորձաքննության արդյունքում ստացել է դրական եզրակացություն |armenpress.am|

armenpress.am:  Ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են  ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները:

Այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը՝ նշելով, որ, եթե տրվում է  բացասական եզրակացություն, ապա  դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի շահագործումը՝ մինչև չունենան դրական եզրակացություն:  

Մարտին Ասլանյանն ասաց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում  գրանցված է  212 ատրակցիոն, որոնցից 134-ը գտնվում են Երևան քաղաքում, 78-ը՝ մարզերում: 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ ընդհանուր փորձաքննության են ենթարկվել և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն են ստացել դրանցից 139-ը, որոնցից 50-ը գտնվում են մարզերում, 89-ը՝ Երևանում:

«Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, յուրաքանչյուր արտադրական օբյեկտ՝ այս դեպքում ատրակցիոնը, տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Եվ իրավունք ունի շահագործվելու՝ միայն փորձաքննության տեխնիկական ավտանգության դրական եզրակացություն ունենալուց հետո»,- ասաց փորձագիտական լաբորատրիայի պետը:

Մարտին Ասլանյանը շեշտեց, որ փորձաքննության ընթացքում լինում են թերություններ, որոնք չեն հանդիսանում անմիջապես դեպքի սպառնալիք, այս դեպքում կազմվում է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, սահմանվում է ժամանակացույց տվյալ շահագործողի հետ դրանց վերացման վերաբերյալ: Երբ վերացվում են այդ թերությունները,  փորձագիտական խումբը կրկնակի ուսումնասիրություն է իրականացնում և, երբ տեսնում են, որ խնդիրները վերացված են՝  նոր տալիս են փորձաքննության դրական եզրակացություն:

Անդրադառնալով ատրակցիոնների մյուս մասին, որոնք  դեռ փորձաքննության չեն ենթարկվել, նա նշեց, որ դրանց վերաբերյալ եզրակացությունները դեռևս ուժի մեջ են և ժամկետները լրանալուն պես նույնպես կանցնեն տարեկան սահմանված նոր ստուգումները:

«Այս պահին Գյումրի քաղաքից ստացել ենք փորձաքննություն իրականացնելու հայտ, որը  փաստաթղթավորման փուլում է, այնուհետև տեխնիկական անվտանգության փորձաքննություն է անցկացվելու՝ մոտավորոպես 5 աշխատանքային օր հետո»,- նշեց Մարտին Ասլանյանը:

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով