Հայաստանում սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Պաշտպանության նախարարությունը  կանցկացնի պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքը։ Որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում։

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը»,- ասված է որոշման մեջ։

Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավելու է մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով