tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։
Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։
Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր
Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
«Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի մանրամասն՝ tert.am-ում։