Թուրքիայի նախագահ Էրդողանը աշխատանքային այցով Սոչիում է |tert.am|

tert.am:   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել է Սոչի, գրում է Anadolu-ն։

Ուղևորության ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ինչպես նաև նաև ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդան։ 

Էրդողանը Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ կապերի վիճակի և հեռանկարների շուրջ։ Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային գործընթացները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով