Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։

Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։

Հիշեցնենք, որ Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ’ հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով