Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին` Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով