Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել |tert.am|

tert.am: Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Տեղական լրատվամիջոցները հայտնում են 32-36 զոհի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, (Երևանի ժամանակով 05:05-ին)։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը հանգեցրել է ինքնավար մարզում ավելի քան 1,000 շենքի ավերմանը։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, բնակչությունը տարհանվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով