Սիրիայում մեր առաջնահերթությունն ահաբեկչության վերացումն է․ Հաքան Ֆիդան |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը  X-ի իր  միկրոբլոգում ամփոփել է Դամասկոս կատարած այցն ու Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի (Ջոլանիի) հետ հանդիպումը։

«Սիրիայի համար մեր առաջնահերթություներն են երկրում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցման, տնտեսական զարգացման ապահովուը և պայմանների ստեղծումը, որոնք տարիներ շարունակ իրենց երկրից բացակայող սիրիացիներին հնարավորություն կտան վերադառնալ հայրենիք։

Թուրքիան ցանկացած ներդրում կանի անվտանգ, ազատ, բարգավաճ Սիրիայի կայացման գործում, որը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը»,- ասել է Ֆիդանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն էր այդ մասին տեղեկացրել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Շարունակությունը՝ Factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով