Էրդողանը ողջունել է Ֆրանսիայի որոշումը՝ դիվանագետներ ուղարկել Դամասկոս |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ողջունել է Ֆրանսիայի որոշումը՝ դիվանագետներ ուղարկել Դամասկոս Բաշար ալ-Ասադի տապալումից հետո, հայտնել են Էրդողանի գրասենյակից:

Ֆրանսիական պատվիրակությունը երեքշաբթի ժամանեց Դամասկոսում ֆրանսիական դեսպանատուն։ Դա նրանց առաջին այցն էր այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած ապստամբները ստիպեցին Ասադին լքել երկիրը:

Էրդողանը նաև հայտնել է, որ այժմ փորձելու են սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնել։ Թուրքիան, որտեղ ապրում է մոտ 3 միլիոն փախստական, հուսով է, որ Դամասկոսում իշխանության փոփոխությունը թույլ կտա նրանցից շատերին վերադառնալ Սիրիա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով