Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը |azatutyun.am|

azatutyun.am: 12 տարվա դադարից հետո Թուրքիան վերաբացել է Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը, հայտարարել է Թուրիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ դեսպանատան անձնակազմը Սիրիայի մայրաքաղաք է վերադարձել նախօրեին։

Առաջիկա ամիսներին Թուրքիան Սիրիայում ներկայացված կլինի գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Այդ պարտականությունները կկատարի Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպանը։

Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականի մարտին՝ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով