Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նորընտիր նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից մոտ մեկ ժամ անց Միխաիլ Կավելաշվիլին առաջին շնորհավորական ուղերձն է ստացել։

Առաջինը նրան շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ադրբեջանի պետական լրատվական Azertag գործակալությունը։

«Ուրախ ենք, որ փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքի վրա կառուցված մեր երկկողմ հարաբերությունները համակողմանիորեն և հաջողությամբ զարգանում են։ Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման և տնտեսական ներուժի իրացման», – նշված է Ալիևի շնորհավորական ուղերձում։

Խորհրդարանում ընտրական կոլեգիայի 300 անդամներից 224-ն այսօր քվեարկել են Կավելաշվիլի օգտին։ Վրաստանի պաշտոնից հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունների օրինականությունը չեն ճանաչում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով