Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|

shantnews.am: Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի Վրաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով