Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը |civilnet.am|

civilnet.am: Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։

Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական բանակի հրամանատարությունը սկսել է սպաներին տեղեկացնել վարչակարգի տապալման մասին։

Մինչև զինյալների՝ Դամասկոս ներխուժելու մասին լուրերը Ասադի գրասենյակը հերքում էր, որ նա լքել է մայրաքաղաքը:

Զինյալների մեջ հիմնական ուժը իսլամիստական ​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումն է, որը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն շատ երկրներում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում՝ զինյալները տոնում են իրենց առաջխաղացումը Սիրիայի Համայում/Bilal Alhammoud/AFP via Getty։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով