Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Սիրիայում զարգացումները մեկնաբանել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին:

«Զինյալները Դամասկոսի արվարձաններում են: Ռուսաստանն Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով չի կարող կանգնեցնել նրանց։ Ռուսները և Ասադը կարող են վտարվել Սիրիայից: Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել այնտեղ իր ներկայությունից»,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում:
 
ԱՄՆ ընտրված նախագահը հավելել է. «Սիրիան ԱՄՆ բարեկամը չէ, սա մեր պատերազմը չէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով