Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջուն Փելոսիի հնարավոր այցը Թայվան ծայրահեղ վտանգավոր և սադրիչ է համարել, զգուշացնելով լուրջ հետևանքների մասին։

«Նման այցը ակնհայտորեն շատ վտանգավոր է և սադրիչ։ Եթե ԱՄՆ-ը պնդում է այցը, ապա Չինաստանը ուժեղ և վճռական միջոցներ կձեռնարկի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ակնհայտորեն նման այցը խարխլում է «մեկ Չինաստան» սկզբունքը, խարխլում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու նաև խարխլում է խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Եթե այդ այցը տեղի ունենա, ապա այն կխարխլի նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները»,- նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարում էր Չինաստանի մշտական ներկայացուցիչը։

Դեսպան Չժան Ջունը ասուլիս է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը Չինաստանին անցնելու կապակցությամբ։

Ռոտացիոն կարգով՝ մեկ ամիս, օգոստոս ամիսը Անվտանգության խորհուրդը նախագահելու է Չինաստանը։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ այդ ընթացքում Պեկինը կնպաստի «երկխոսությանն ու համագործակցությանը՝ հանուն ընդհանուր անվտանգության»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով