Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը. Էրդողան |tert.am|

tert.am: Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները»,- հայտնել է գրասենյակը։

Աղբյուրի փոխանցմամբ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, և որ Դամասկոսը քաղաքական լուծման կարիք ունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով