Գալուզինը հայտարարել է, թե ՌԴ-ն չի հրաժարվում ՀՀ-ի հանդեպ ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից |factor.am|

factor.am: Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ամբողջ շրջանակին՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, թե Մոսկվան տարիներ շարունակ ձևավորել է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինն ընդգծել է՝ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։

«Մենք պատրաստ ենք ակտուալ թեմաների շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով