Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայորեն քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Հաշվի առնելով դա ՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պետությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով