factor.am: Ստամբուլյան հացահատիկային գործարքի շրջանակներում առաջին պարենային նավը դուրս է եկել Ուկրաինայի Օդեսա նավահանգստից, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սիեռա Լեոնեի դրոշի ներքո Razoni նավը եգիպտացորենով բեռնված նավարկելու է Լիբանան։
Այն օգոստոսի 2-ին ժամանելու է Ստամբուլ, որտեղ ստուգում անցնելուց հետո կշարժվի դեպի Տրիպոլի նավահանգիստ։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ստորագրվել էր ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը։