Վլադիմիր Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել միայն անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե վերջինիս թիմի հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաշվի չի առնում ուկրաինական կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների նախաձեռնությունները, և կարգավորումը պատրաստվում է քննարկել միայն անձամբ Թրամփի հետ։

Այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է ուկրաինական ռադիոյին տված հարցազրույցում։

«Յուրաքանչյուր նախագահի միջավայրում կան տարբեր մարդիկ, որոնք կատարում են որոշակի առաջադրանքներ։ Ես լրջորեն կվերաբերվեմ միայն Միացյալ Նահանգների նախագահի հետ զրույցին՝ ամենայն հարգանքով նրան շրջապատողների նկատմամբ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կրկնել է, որ երկու կողմերի թիմերը կաշխատեն հանդիպման կազմակերպման վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել պաշտոնը և չի կարող մասնակցել աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով