Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով